« Հետք »-ը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը Երևանում գտնվող կանաչապատ տարածքում շինություն է կառուցել։ Այն գտնվում է Երևանում՝ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում։ Շինության զբաղեցրած հողամասը պատկանել է համայնքին և օտարման ժամանակ եղել է ծառապատ տարածք։ Կանաչապատ տարածքը Սասուն Խաչատրյանը գնել է 2013 թվականին, երբ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը։ Դավիթ Անհաղթի 2/2 հասցեում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, արդեն կանգուն է երկհարկանի հասարակական շինությունը։ 185 քմ հողամասի վրա կառուցապատումն սկսվել է 2025 թվականին։ Տարածքում փակցված ցուցանակը ազդարարում է, որ շինարարության նախաձեռնողը Սասուն Խաչատրյանն է, իսկ կառուցվող շինությունը հասարակական նշանակության է։ Կառուցապատվող հողատարածքի ճակատային մասն ուղղված է դեպի Դավիթ Անհաղթ փողոց։ Մյուս կողմերից այն շրջապատված է մեկ այլ շինությամբ և երկաթյա ավտոտնակներով։ Հողամասից ուղիղ գծով 700 մետր հեռավորության վրա է գտնվում Արաբկիրի դատախազությունը, 500 մետրի վրա՝ Արաբկիրի դատարանը, 800 մետրի վրա՝ Արաբկիրի քննչական բաժինը, իսկ 1600 մետր հեռավորության վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը։ Հողամասին մոտ են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների գլխավոր կառույցները։ Կարճ ասած՝ տեղանքը շատ հարմար է փաստաբանական որևէ գրասենյակի համար․ նշված կառույցներին հնարավոր է հասնել 5-7 րոպեում»։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սասուն Խաչատրյանը կանաչապատ տարածքում երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կառավարությունը նախատեսում է գույքագրել պետական ակտիվները
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Հանուն Դենիս Ջորկաեֆի ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն փոխնախագահ. ArmLur. am
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago

Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով․ Արաղչի
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Փաշինյանին առաջարկել եմ` ինչ անի Տիգրանաշենը, ասաց՝ ինձ հանցագործությա՞ն ես դրդում».Հովիկ Աղազարյան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 11 minutes ago

Բանակային մահերի ֆոնին՝ նոր նշանակում ՀՀ ՊՆ-ում
5TV Armenia / 11 minutes ago

Պերուում օդանավի թևը բռնկվել է թռիչքից առաջ․ ուղևորները տարհանվել են
Shant News / 16 minutes ago

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
24TV / 24News / 20 minutes ago