Քանի որ Նիկոլ Փաշինյան արտաքին քաղաքականությունը կառուցում է ֆոբիաների հիման վրա, և ԵԱՏՄ անդամ երկրների սահմանած դեդլայնի ժամկետը՝ դեկտեմբերի 30-ը, մոտենում է, նա սկսել է իրեն ապահովագրել հնարավոր ռիսկերից։ 168.am-ի եթերում այս մասին ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Ըստ նրա՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ԵԱՏՄ բոնուսներից զրկվելը կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ հենց իր իշխանության կայունության համար։ Անդրադառնալով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությանը, որ Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները եղբայրական են՝ Սուրենյանցը հիշեցրեց՝ «եղբայրական» որակումը պետությունների հարաբերությունների հատկանիշ չէ, հետևաբար այդ ռոմանտիկ ձևակերպումն ավելի շատ քողարկում է բովանդակության բացակայություն, քան դիտարկվում ջերմ հարաբերությունների վկայություն։ «ՌԴ-ի ուղղությամբ ձնհալ հիշեցնող քայլեր կան, բայց չեմ համարձակվի պնդել, որ գործ ունենք Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության վերանայման հետ։ Այդ քաղաքականության երկու հիմքերը պահպանվում են. մեկը ԵՄ անդամակցության օրենքն է, որը թունավորում է հայ-ռուսական հարաբերությունները, մյուսը 2026-2031 թթ. կառավարության ծրագիրն է, որտեղ Ռուսաստանը Արարատ Միրզոյանի նկարագրած եղբայրական պետության կարգավիճակում չէ, այլ ուղղակի գործընկեր է։ Փաշինյանը վախից ռիսկերը կառավարելու նպատակով ՌԴ-ին տակտիկակական զիջումներ է անում (նկատի ունի ատոմակայանի և երկաթուղու կոնսեցիոն կառավարման հարցերում տեսակետի փոփոխությունը՝ խմբ.), բայց արտաքին քաղաքականության վերանայման մասին խոսելը շատ շուտ է»,- ասաց բանախոսը։ Ըստ քաղաքագետի՝ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը հայտնվելու է քաղաքական ճողվածքի ռեժիմում, որտեղ մանևրի և «կռուտոյ խաղեր տալու» հնարավորությունը գնալով սահմանափակվելու է։ «Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանը գուբերնիայի վերածելու կարճ ճանապարհ է. չհաշվարկված աքլորություն ես անում, հետո բամփում են գլխիդ»,- ասաց նա։ The post Փաշինյանը հայտնվելու է քաղաքական ճողվածքի ռեժիմում, որտեղ մանևրի և «կռուտոյ խաղեր տալու» հնարավորությունը վերանալու է. քաղաքագետ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը հայտնվելու է քաղաքական ճողվածքի ռեժիմում, որտեղ մանևրի և «կռուտոյ խաղեր տալու» հնարավորությունը վերանալու է. քաղաքագետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Վեց տարի առաջ՝ հոկտեմբերի 19-ին, Փաշինյանը մերժեց ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը. Էդգար Ղազարյան
Azg / 57 minutes ago

Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
Azg / 2 hours ago

ՀՀ կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի պահանջները. «Տաշիր Կապիտալ»
Azg / 2 hours ago

Շահվերդյանին երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը. Գեղամ Մանուկյան
Azg / 2 hours ago
Related coverage

Հենց Ալիևը հայհոյում է Նիկոլին, ՔՊ-ում սկսում են արդարացնել, թե «бьёт — значит любит». ադրբեջանագետ
24TV / 24News / 11 minutes ago

Հանդիպել են Լավրովն ու Փեզեշքիանը․ ի՞նչ են քննարկել
ABC Media / 14 minutes ago

«Թուրքիան այլևս առաջվանը չէ». Էրդողան
168 Jham / 14 minutes ago

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
168 Jham / 21 minutes ago