Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն դեպարտամենտների ոստիկանապետներին հանձնարարել է անկարգությունների ֆոնին մի շարք քաղաքներում պարետային ժամ սահմանել։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը: «Ես խնդրել եմ ոստիկանապետներին այս երեկո պարետային ժամ սահմանել մի քանի շրջանում, մասնակի պարետային ժամ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։ Նրա խոսքով՝ ոստիկանապետներն այս հարցում կգործեն ընտրողաբար, կոնկրետ տարածքներում։ «ՆԳՆ-ն ավելի ուշ քարտեզ կկազմի, որտեղ կգործի այս ռեժիմը: Նպատակը ոչ միայն քաղաքացիների, այլև առևտրային կետերի պաշտպանությունն է», – նշել է վարչապետը։ Լեկոռնյուն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, սակայն այս պահին «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցներն ավելի ընդունելի են»։ Ըստ գնահատումների՝ անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 2000 բիզնես։ Վարչապետը նաև հայտարարել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 17-18-ին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են տեղի են ունեցել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։ Դրանք ուղեկցվել են անկարգություններով, թալանով և հրկիզումներով։ Ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, 1000 իրավապահ տուժել է։ —00—ԼԱ The post Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի appeared first on 24News .