Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է, որ ավարտվել են ծրագրի գլխավոր հատակագծի մշակման և տեղայնացման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև բուհերի խոշորացմանը, միջազգային համալսարանների հետ համագործակցությանը, ենթակառուցվածքների ստեղծման ծախսերին և ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Փաշինյանը հանձնարարել է ապահովել ծրագրի հստակ բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին: Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։ Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են: ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ճշգրիտ բովանդակությամբ, հստակ ճանապարհային քարտեզով և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին՝ առաջիկա անելիքների վերաբերյալ»:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 30 minutes ago

Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ հետքը տանում է Իսրայել և Ադրբեջան
Factor.am / 30 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 21:00-ԻՆ
Factor.am / 43 minutes ago

Որտեղով է անցել Հայաստանի սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
Factor.am / 44 minutes ago
Related coverage

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

COP 17-ի նախագահությամբ դառնում ենք գլոբալ որոշումների կայացման կենտրոն. ՇՄ նախարար
168 Jham / 17 minutes ago

ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
Sputnik Armenia / 17 minutes ago

COP17-ը գործողություններին միտված COP-ն է. Համբարձում Մաթևոսյան
168 Jham / 18 minutes ago