Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարում է բնակարանային գողություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո հոկտեմբերի 6-ի առավոտյան քրեական ոստիկանները կազմակերպեցին դարանակալում։ Ժամը 8․30-ին տղամարդը հայտնաբերվեց Արզնու իր բնակավայրին կից դաշտում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ոսկյա մատանի։ Շուտով ստացվեց նաև համապատասխան հաղորդումը։ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Նոր Արեշի իր տնից գողացել են գումար և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են զարդեր և գազային ատրճանակ։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով տեխնիկական աջակցման բաժնի գործընկերների հետ, հիմնավորեցին, որ հիշյալ գողությունը կատարել է հենց 48-ամյա տղամարդը։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր Արեշում տնից գումար ու չհրկիզվող պահարան են գողացել․ կասկածյալը կալանավորվել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կառավարությունը նախատեսում է գույքագրել պետական ակտիվները
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

Հանուն Դենիս Ջորկաեֆի ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն փոխնախագահ. ArmLur. am
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով․ Արաղչի
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

«Փաշինյանին առաջարկել եմ` ինչ անի Տիգրանաշենը, ասաց՝ ինձ հանցագործությա՞ն ես դրդում».Հովիկ Աղազարյան
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 9 minutes ago

Բանակային մահերի ֆոնին՝ նոր նշանակում ՀՀ ՊՆ-ում
5TV Armenia / 9 minutes ago

Պերուում օդանավի թևը բռնկվել է թռիչքից առաջ․ ուղևորները տարհանվել են
Shant News / 14 minutes ago

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
24TV / 24News / 18 minutes ago