Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարում է բնակարանային գողություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո հոկտեմբերի 6-ի առավոտյան քրեական ոստիկանները կազմակերպեցին դարանակալում։ Ժամը 8․30-ին տղամարդը հայտնաբերվեց Արզնու իր բնակավայրին կից դաշտում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ոսկյա մատանի։ Շուտով ստացվեց նաև համապատասխան հաղորդումը։ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Նոր Արեշի իր տնից գողացել են գումար և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են զարդեր և գազային ատրճանակ։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով տեխնիկական աջակցման բաժնի գործընկերների հետ, հիմնավորեցին, որ հիշյալ գողությունը կատարել է հենց 48-ամյա տղամարդը։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր Արեշում տնից գումար ու չհրկիզվող պահարան են գողացել․ կասկածյալը կալանավորվել է
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Էդ պետք ա մի օր գան մեքենան թողնեն, երկրորդ օրը ֆռան, երրորդ օրը գնան տուն. շուկայի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ պետք ա մի օր գան մեքենան թողնեն, երկրորդ օրը ֆռան, երրորդ օրը գնան տուն. շուկայի աշխատակից
ArmLur / Zhoghovurd / 30 minutes ago

COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի փորձը
ArmLur / Zhoghovurd / 40 minutes ago
Related coverage

Հայլուր 18։30 Իր սկանդալային սխալից հետո ու՞մ է գործից ազատել Փաշինյանը. աղմկոտ պաշտոնանկություն
5TV Armenia / 16 minutes ago

Բնապահպանական աղետ՝ ոսկու փայլի տակ. Ամուլսարի բողոքի ձայնը՝ COP 17-ի օրերին
5TV Armenia / 19 minutes ago

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Shant News / 20 minutes ago

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի
168 Jham / 20 minutes ago