Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սոցցանցերում հայտարարել է, որ կառավարությունը հաստատում է 45 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ՝ ուղղված համալսարանական հանրակացարանների զարգացմանը։ Առաջին փուլում նախատեսվում է ողջ երկրի պետական բուհերում ստեղծել շուրջ 2,000 նոր տեղ ուսանողների համար։ Ինչու է դա կարևոր. Հայտարարությունը հաջորդել է Իսպանիայում տեղի ունեցած բնակարանային և կրթական ճգնաժամի դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցերին (ավելի քան 50 քաղաքներում, ներառյալ Մադրդիում և Բարսելոնայում): Վարչապետն ընդգծել է, որ բնակարանային խնդիրների պատճառով ուսանողների համար կրթության հասանելիության սահմանափակումը խաթարում է հավասար հնարավորությունների սկզբունքը։ Ծրագրի և երկրում ստեղծված իրավիճակի մանրամասները. Նոր կանոնադրություն և ֆինանսավորում. Ստորագրվել է Ուսանողների նոր կանոնադրության հռչակագիրը, որն ամրագրում է նոր իրավունքներ ու պարտականություններ։ 45 մլն եվրոյի փաթեթը միտված է ուսանողներին և դասախոսներին մատչելի կացարաններով ապահովելուն և չի պահանջում Պատգամավորների կոնգրեսի հաստատումը: Բնակարանային և կրթական բողոքի ալիքը. Հոկտեմբերին Իսպանիայի ավելի քան 50 քաղաքներում տեղի են ունեցել խոշոր ցույցեր՝ պահանջելով ավելացնել կրթության ֆինանսավորումը և բարելավել սոցիալական պայմանները։ Լրացուցիչ լարվածության պատճառ էր դարձել նաև խորհրդարանի կողմից բնակարանային ապահովման կառավարական որոշումների մերժումը, որոնք նախատեսում էին մինչև 2030 թվականն արգելել մարդկանց վտարումը տներից և երկարաձգել վարձակալության ժամկետները:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսպանիան 45 մլն եվրո կհատկացնի ուսանողների բնակության պայմանների բարելավմանը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սոցցանցերում հայտարարել է, որ կառավարությունը հաստատում է 45 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ՝ ուղղված համալսարանական հանրակացարանների զարգացմանը։ Առաջին փուլում նախատեսվում է ողջ երկրի պետական բուհերում ստեղծել շուրջ 2,000 նոր տեղ ուսանողների համար։Ինչու է դա կարևոր. Հայտարարությունը հաջորդել է Իսպանիայում տեղի ունեցած բնակարանային և կրթական ճգնաժամի դեմ ուղղված զա...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 33 minutes ago

Ֆրանսիայում թալանվել է ավելի քան 2000 խանութ․ բիզնեսը միլիոնավոր վնասներ է կրել
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Չինական թեյը՝ հայկականի փոխարեն․ Լատվիան ուղղել է հաղորդագրությունը
Armenian Business News (ABNews) / 7 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 9 hours ago
Related coverage

Դպրոցական գնահատականը՝ բուհի տո՞մս
ABC Media / 7 hours ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել
Aravot / 10 hours ago

Հայաստանն ու ՊՀԾ-ն կարևորել են դպրոցական սննդի ազգային համակարգի զարգացումն ու փորձի փոխանակումը
24TV / 24News / 10 hours ago

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձ
A1plus / 10 hours ago