ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սամարղանդում հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նախարարական հանդիպմանը քննարկվել են առևտուրը, ներդրումները և տարածաշրջանային գործակցությունը: Ռուբիոն շեշտել է, որ Կենտրոնական Ասիան կարևոր ուղղություն է դառնում ներդրումների և արտահանումների համար: «Կենտրոնական Ասիան նաև ներդրումների նոր ուղղություն է և արտահանման նոր կենտրոն՝ կենտրոնական տերմինալ, որտեղից մատակարարվում են բոլոր երկրների ապագայի համար կենսական նշանակություն ունեցող նյութեր։ Միացյալ Նահանգներում մենք ձգտում ենք ապահովել մեր կարևոր արդյունաբերությունների և դրանք սպասարկող մատակարարման շղթաների անվտանգությունը, որպեսզի լինենք ինքնիշխան, անկախ երկիր և տնտեսություն ու երբեք ստիպված չլինենք ապավինել ռիսկային օտարերկրյա գործընկերներին կամ նույնիսկ հակառակորդներին», – նշել է Ռուբիոն։ «Այս համաժողովը՝ «C5+1» (խմբ.՝ Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ և ԱՄՆ) ձևաչափն, արտացոլում է ոչ միայն Ամերիկայի շահագրգռվածությունը, այլև նրա հանձնառությունը՝ նպաստելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ առավել սերտ և խաղաղ հարաբերությունների զարգացմանը», – հավելել է նա։ Ռուբիոն նշել է, որ Անդրկասպյան առևտրային երթուղու ենթակառուցվածքները կարդիականացվեն, և գործընկերներն ավելի լայն հնարավորություններ կունենան՝ մուտք գործելու ամերիկյան և Կենտրոնական Ասիայի շուկաներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին Սպիտակ տանն ընդունել էր 2025 թ. նոյեմբերին: —00—ԼԱ The post Ռուբիոն կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարումների ոլորտում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբիոն կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարումների ոլորտում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Հենց Ալիևը հայհոյում է Նիկոլին, ՔՊ-ում սկսում են արդարացնել, թե «бьёт — значит любит». ադրբեջանագետ
24TV / 24News / 8 minutes ago

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
24TV / 24News / 18 minutes ago

Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
24TV / 24News / 28 minutes ago

Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 8 minutes ago

Բանակային մահերի ֆոնին՝ նոր նշանակում ՀՀ ՊՆ-ում
5TV Armenia / 8 minutes ago

Պերուում օդանավի թևը բռնկվել է թռիչքից առաջ․ ուղևորները տարհանվել են
Shant News / 14 minutes ago

SHANTNEWS
Shant News / 23 minutes ago