Ամուլսարի հանքի շահագործումը մեկնարկել է, բայց դրա շուրջ պայքարը չի ավարտվել։ Հոկտեմբերի 10-ին ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկից հետո բնապահպանական խնդիրների մասին քննարկումները կրկին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Բնապահպանական ռիսկերի և ջրային ռեսուրսների հնարավոր վտանգների մասին մտահոգությունները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին քաղաքացիները հավաքվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու Ամուլսարի շահագործման դեմ։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ հանքի շահագործումն անօրինական է, և պահանջում են ուշադրություն դարձնել իրենց բարձրաձայնած խնդիրներին։ Հավաքի ընթացքում դժգոհություններ հնչեցին նաև ոստիկանների թվի և իրականացվող ստուգումների վերաբերյալ։ Մասնակիցների խոսքով՝ իրենց ձայնը լռեցնելու փորձեր են արվում, բայց դրանք չեն կարող կասեցնել իրենց պայքարը։ Մասնակիցները նշեցին նաև, որ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին, նախատեսում են նամակներ բաժանել և սկսելու են Ֆրանսիայի դեսպանատան մոտից։ Ամուլսարի շուրջ պայքարը շարունակվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։ получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ Ա1+-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ամուլսար, միայն սար»․ քաղաքացիները՝ հանքի շահագործման դեմ (տեսանյութ)
«Ամուլսար, միայն սար»․ քաղաքացիները՝ հանքի շահագործման դեմ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
A1plus / 20 minutes ago

Փաստաբանն արդարացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացվել
A1plus / 58 minutes ago

Եռամսյա կալանք Ավետիք Չալաբյանի համար․ դատախազության պահանջը
A1plus / 1 hour ago

Ինքնաբացարկ՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով
A1plus / 1 hour ago
Related coverage

Քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր
Shant News / 16 minutes ago

Փաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքները
24TV / 24News / 16 minutes ago

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա համագործակցությանը
Shant News / 19 minutes ago

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորին վրաերթի են ենթարկել
1in.am / 19 minutes ago