Կանադայի Ալբերտա նահանգում գտնվող Ուեյնռայթ ռազմաբազայում հոկտեմբերի 17-ին պայթյուն է եղել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են Global News-ի աղբյուրները, զոհվել է առնվազն 7 մարդ, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է։ Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է այն, որ զորավարժությունների ժամանակ մարտական հրաձգությամբ արկն ընկել է գազատարի կամ էլ ռազմաբազայի տարածքում գտնվող գազի հորատանցքի վրա։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է ուսումնական հրաձգարանի սահմաններից դուրս։ Կանադայի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն չի նշել զոհերի հստակ թիվը։ Ուեյնռայթ ռազմաբազան Կանադայի զինված ուժերի ուսումնական հիմնական զորավարժարաններից մեկն է։ 2021 թվականի տվյալներով՝ այնտեղ ծառայում և աշխատում է ավելի քան 1300 զինծառայող և քաղաքացիական անձ։ Լուսանկարը՝ sundayguardianlive.com-ից