Քննչական կոմիտեից հաղորդում են, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել 69.34 կգ Մարիխուանա տեսակի թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ եղանակով տեղափոխել է ՀՀ տարածք և տեղադրել սահմանային շերտում, որտեղից ՀՀ երկու քաղաքացիները վերցրել են այն և տեղադրել ավտոմեքենայում: Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ Մարիխուանա տեսակի թմրամիջոցներով: ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը): Նրանք կալանավորվել են: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են
Խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթներ՝ լցված 69.34 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներով:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Գազանջատումներ՝ հոկտեմբերի 20-ին
Hetq / 24 minutes ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին
Hetq / 38 minutes ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալի հետ
Hetq / 1 hour ago

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Hetq / 1 hour ago
Related coverage

ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը
24TV / 24News / 16 minutes ago

Մեթամֆետամին պահելու և իրացնելու դեպքը բացահայտվել է․ երկու անձ կալանավորվել է
168 Jham / 20 minutes ago

Роналду отстранили на месяц за отъезд из сборной
Sputnik Armenia / 21 minutes ago

Անկարգություններից հետո Իտալիան 500 զինվnրական կուղարկի Միլան՝ հասարակական կարգն ապահովելու համար
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago