2016-2021թթ.-ին Արթիկ քաղաքը ղեկավարած նախկին քաղաքապետ, անկուսակցական Մխիթար Վարագյանը, որին 2021թ.-ի դեկտեմբերի 5-ի Արթիկ խոշորացված համայնքի ընտրություններում չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, հոկտեմբերի 25-ին դարձյալ մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ այս անգամ Ազատ դեմոկրատներ կուսակցության կողմից: Մխիթար Վարագյանը Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ (2003-2007թթ.) և 4-րդ գումարման (2007-2012թթ.) պատգամավոր է եղել: Նախորդ՝ 2021թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արթիկ համայնքի ղեկավարման համար մղվող պայքարին մասնակցում էր 5 ուժ: Մխիթար Վարագյանը, որ գլխավորում էր Միասնական Արթիկ դաշինքի ցուցակը, համարվում էր ՔՊ-ի թեկնածու Անանիկ Ոսկանյանի գլխավոր մրցակիցը: Այդ ընտրություններում ՔՊ-ն ստացավ 7731 քվե (41,61%), իսկ Միասնական Արթիկ դաշինքը՝ 4344 քվե (23.38%): Որպեսզի իշխանություն ձևավորվեր, ՔՊ-ի ստացած 11 մանդատը բավարար չէր և ձևավորվեց կոալիցիա՝ Սամվել Բաբայանի հիմնած Ազատական կուսակցության (3 մանդատ) և Արման Բաբաջանյանի հիմնած Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքի (4 մանդատ) հետ: Վերջինիս թեկնածուն Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանն էր՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներկայիս գլխավոր քարտուղարը: Այս ընտրություններում ՀՅԴ-ն ստացել էր 3, իսկ Միասնական Արթիկ դաշինքը 6 մանդատ: Եթե լիներ ինքնաառաջադրումով և միայն Արթիկի տարածքում, մենք հաստատ կհաղթեինք 2021թ․-ին,- ասում է Մխիթար Վարագյանը,- խոշորացման արդյունքում էդ ժամանակ Արթիկին միացավ 23 գյուղ ու ընտրողների թվով գյուղական բնակավայրերը գերազանցեցին բուն քաղաքին՝ 65/35 տոկոսային հարաբերակցությամբ, այսինքն գյուղերում իշխող ուժի օգտին ավելի շատ քվեարկեցին: Հիմա մենք մարտավարությունը փոխել ենք, ավելի շատ ենք այցելում գյուղական բնակավայրեր, արձանագրում ենք խնդիրները, փորձում ենք հասկանալ, թե ինչպես ենք լուծելու իշխանության գալուց հետո: 4-5 գյուղ ունենք՝ Մեծ և Փոքր Մանթաշները, Արևշատը, Սպանդարյանը, Գեղանիստը, կարելի է ասել, ընդհանրապես խմելու նորմալ ջուր չունեն, ծորակը բացում ես, գոմաղբ է գալիս: Էս իշխանությունը 5 տարի ո՞նց է գլուխը բարձին դրել հանգիստ քնել 20 մլրդ դրամ բյուջե ունենալու դեպքում: Էդ ահռելի գումարով կարելի էր բոլոր գյուղերը ծաղկեցնել: Հարցին, թե լինելով ավագանու անդամ՝ անցած հինգ տարվա ընթացքում, միթե երբեք չի՞ լսել այդ խնդիրների մասին, պարոն Վարագյանը պատասխանեց, որ ընդհանրապես չի մասնակցել նիստերին (ըստ Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ ունի 69 բացակա): Բացակայությունների համար Մխիթար Վարագյանը չի հեռացվել ավագանուց, ինչպես օրինակ տեղի ունեցավ Ախուրյանում: Իշխանազավթումից հետո նախկին առաջին տեղակալ, ավագանու անդամ ՀՅԴ-ական Կարեն Արշակյանին զրկել էին ավագանու անդամի լիազորություններից՝ վկայակոչելով ՏԻՄ օրենքի 70-րդ հոդվածի, 2-րդ կետը (եթե ավագանու անդամը մեկ նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառներով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից): Ինչ իմաստ ուներ մասնակցելու նիստերին, եթե իրենք քվորում ապահովում էին, ինչ հարց ուզում՝ անցկացնում էին,- ասում է Մ. Վարագյանը։- Ամեն դեպքում շատ անշնորհակալ են, տեսեք, թե ինչպես վարվեցին իրենց դաշնակցի հետ՝ Ազատական կուսակցության ղեկավարին ազատեցին փոխհամայնքապետի պաշտոնից: Անգամ հաշվի չառան, որ իրենց քվեների շնորհիվ են եկել իշխանության: Մխիթար Վարագյանը ևս նշում է, որ դժվարություններ են ունեցել նախընտրական ցուցակը կազմելիս: Սկզբում ցանկացել են ձևավորել դաշինք, ինչպես նախորդ անգամ, սակայն չի ստացվել, այդ պատճառով էլ այս ընտրություններին ներկայացնում են Ազատ դեմոկրատներ կուսակցությունը: Ցանկացել են խոշորացված համայնքի ամեն բնակավայրից գոնե մեկ ներկայացուցիչ ունենալ: Ցուցակը նախնական կազմվել է 34 թեկնածուից, մինչև ԿԸՀ-ում գրանցումը, թիմը լքել է 7 անձ, իսկ քարոզարշավը դեռ չսկսած՝ ինքնաբացարկ է հայտնել ևս մեկ թիմակից, և հիմա 26 հոգանոց թիմով են անցկացնում քարոզարշավը: Մեծ ճնշումներ կան իշխանության կողմից ոչ իշխանականների, նրանց բարեկամների նկատմամբ: Մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել, ՀՈԱԿ-ներից, մանկապարտեզների ու դպրոցներից ցուցակներ են ուզում և հասկանալի է, որ աշխատանքից չզրկվելու վախը մարդկանց ստիպում է հետ քաշվել, ակտիվ չլինել,- ասում է զրուցակիցս,- ահա այսպիսի պայմաններում ենք քարոզարշավ անում, բայց դա մեզ չի հուսահատեցնում, պայքարի մեջ ենք մտել հաղթելու նպատակով՝ Արթիկն արժանի է ավելի լավ ղեկավարման: Մեր կազմը շատ պրոֆեսիոնալ է, նախկին թիմի անդամներ կան, մաքուր անցյալ ունեցող մարդիկ են, որ կարող են հետագայում լավ կառավարում ապահովել: Մխիթար Վարագյանն ու նրա թիմը ընտրությունների են գնում Շենացնենք միասին կարգախոսով և ընտրություններից հետո պատրաստ են համագործակցել՝ իրենց բնութագրմամբ, բոլոր առողջ ուժերի հետ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մխիթար Վարագյան. «Պայքարի մեջ ենք մտել հաղթելու նպատակով. Արթիկն արժանի է ավելի լավ ղեկավարման»
Մխիթար Վարագյանն ու նրա թիմը ընտրությունների են գնում «Շենացնենք միասին» կարգախոսով և ընտրություններից հետո պատրաստ են համագործակցել՝ իրենց բնութագրմամբ, բոլոր առողջ ուժերի հետ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

“Армения не может позиционировать себя как лидер в борьбе за биоразнообразие, если активисты-экологи подвергаются нападкам” – Айк Абрамян
Hetq / 22 minutes ago

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Hetq / 2 hours ago

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Hetq / 2 hours ago

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան 2 բեզոարյան այծ
Hetq / 4 hours ago
Related coverage

Հենց Ալիևը հայհոյում է Նիկոլին, ՔՊ-ում սկսում են արդարացնել, թե «бьёт — значит любит». ադրբեջանագետ
24TV / 24News / 10 minutes ago

Հանդիպել են Լավրովն ու Փեզեշքիանը․ ի՞նչ են քննարկել
ABC Media / 14 minutes ago

«Թուրքիան այլևս առաջվանը չէ». Էրդողան
168 Jham / 14 minutes ago

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
168 Jham / 21 minutes ago