Վճարովի բովանդակություն Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերը, հոկտեմբերի 19-ից մեկնարկում է Հոգատար՝ գործով կարգախոսով բնապահպանական արշավ՝ նպատակ ունենալով բնության հանդեպ հոգատարությունը դարձնել ամենօրյա սովորություն։ Նախաձեռնության շրջանակում ընկերությունը հանդես է գալիս երեք տարբեր առաջարկով: Այսպիսով, հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5% զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։ Առաջարկի նպատակն է ձևավորել պատասխանատու սպառման մշակույթ՝ հին հեռախոսները աղբի մեջ նետելու փոխարեն: Միևնույն ժամանակ, Team-ը, Armenia Tree Project-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է անտառատունկ: Բոլոր այն բաժանորդները, որոնք նշված ժամանակահատվածում կմիանան Team-ի COSMO կամ COMBO փաթեթներից ցանկացածին, կդառնան բնապահպանական միջոցառման մասնակից: Team-ը յուրաքանչյուր նոր բաժանորդագրության դիմաց 1 ծառ կտնկի: COP17-ի մեր գործընկերությունը միայն տեխնոլոգիաների մասին չէ․ մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական առաջընթացն ու կայուն զարգացումը պետք է առաջ շարժվեն միասին։ Այդ պատճառով համաժողովի շրջանակում մեկնարկում ենք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներգրավելով մեր գործընկերներին և բաժանորդներին։ Մեր նպատակն է ձևավորել գիտակցություն, որ յուրաքանչյուրիս ամենօրյա ընտրությունը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, և այդ գիտակցությունը վերածել գործի,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։ Armenia Tree Project-ում ավելի քան 30 տարի մենք աշխատում ենք այն համոզմամբ, որ բնության նկատմամբ հոգատարությունը պետք է արտահայտվի կոնկրետ գործողություններով։ Հայաստանի տարբեր համայնքներում տնկելով ավելի քան 10 միլիոն ծառ՝ մենք գիտենք, որ յուրաքանչյուր ծառի հետևում երկարաժամկետ պատասխանատվություն կա՝ սկսած տնկիների աճեցումից մինչև կենսունակ անտառների ձևավորում։ Ուրախ ենք, որ Team Telecom Armenia-ի հետ համագործակցությամբ հնարավորություն ենք ստեղծում հազարավոր մարդկանց մասնակից դարձնելու Հայաստանի կանաչ ապագայի կերտմանը։ COP17-ը կարևոր առիթ է ցույց տալու, որ կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական կազմակերպությունների գործը չէ․ բիզնեսը և յուրաքանչյուր քաղաքացի կարող են իրական փոփոխության մասնակից դառնալ։ Այս նախաձեռնությունը հենց այդպիսի համագործակցության օրինակ է, երբ ամենօրյա ընտրությունը վերածվում է բնության համար երկարաժամկետ ներդրման,-նշում է Armenia Tree Project-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը։ Հոկտեմբերի 19-ից կորպորատիվ հաճախորդների համար կմեկնարկի նաև ԷկոԼինք ծառայությունը։ Ծառայությանը միացած ընկերությունները կկարողանան իրենց ավտոպարկի էլեկտրական մեքենաները լիցքավորել Team Energy-ի լիցքավորման կայաններում 10% զեղչով։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այս ճանապարհն անցնենք միասին՝ մեր բաժանորդների, կորպորատիվ հաճախորդների և գործընկերների հետ, որովհետև բնության նկատմամբ պատասխանատվությունը ընդհանուր մշակույթ է, որը ձևավորվում է յուրաքանչյուրիս ընտրություններից ու գործողություններից։ Ուրախ ենք, որ այդ ապագան կառուցում ենք մեր հաճախորդների և գործընկերների հետ,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։ Հոգատար՝ գործով նախաձեռնությամբ Team Telecom Armenia-ն COP17-ի շրջանակում խրախուսում է բնության պահպանությանն ուղղված գործնական քայլերը՝ նպատակ ունենալով գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ բնապահպանական պատասխանատվությունը դարձնելու առօրյա վարքագծի մաս։ Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը մեծացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, զարգացնում սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։Ընկերության ՋԳ արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը: Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5% զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

“Армения не может позиционировать себя как лидер в борьбе за биоразнообразие, если активисты-экологи подвергаются нападкам” – Айк Абрамян
Hetq / 23 minutes ago

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Hetq / 2 hours ago

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Hetq / 2 hours ago

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան 2 բեզոարյան այծ
Hetq / 4 hours ago
Related coverage

Беспорядки в Европе связаны с провалом миграционной политики, и они непременно продолжатся: Трухачёв
Alpha News / 11 minutes ago

Բանակային մահերի ֆոնին՝ նոր նշանակում ՀՀ ՊՆ-ում
5TV Armenia / 11 minutes ago

Պերուում օդանավի թևը բռնկվել է թռիչքից առաջ․ ուղևորները տարհանվել են
Shant News / 17 minutes ago

Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
24TV / 24News / 21 minutes ago