Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Եկեղեցուց ավելի քան 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը։ Մասնավորապես, Վաղարշապատի համայնքապետարանը 2026 թ. մայիսի 6-ին հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության անշարժ գույքի հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ ՀԱՍԵ-ն վիճարկել է հաշվարկների ճշտությունը՝ նշելով, որ ցուցակում ներառված են կրկնվող, ոչ պատշաճ նույնականացված և, իր պնդմամբ, հարկից ազատված կամ պետության կողմից իրենից վերցված գույքեր։ Համայնքապետարանը ուսումնասիրել է եկեղեցու ներկայացրած 62 անշարժ գույքի սեփականության վկայականները, սակայն որոշ անհամապատասխանություններ, այնուամենայնիվ, մնացել են։ Ըստ Մեխակյանի ստորագրած որոշման՝ ներկայացված հաշվարկով ընդհանուր պարտավորությունը կազմել է 118,397,492 ՀՀ դրամ, որը ներառում է 2021–2025 թթ. հարկային ապառքներն ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը։ Հաշվարկը կատարվել է 2026 թ. ապրիլի 27-ի դրությամբ և չի ներառում 2026 թ. հարկային պարտավորությունները։ Վարչական վարույթը երկու անգամ կասեցվել է․ հունիսի 5-ին՝ 30 օրով, ապա հուլիսի 6-ին՝ մինչև օգոստոսի 5-ը ներառյալ։ Օգոստոսի 6-ին համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը որոշել է վերսկսել վարույթը, իսկ հաջորդ օրը Արգիշտի Մեխակյանը որոշում է կայացրել, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 47 551 349 ՀՀ դրամ որպես չվճարված հարկային պարտավորությունների գումար: Գործը Վարչական դատարան է ներկայացվել հոկտեմբերի 9-ին, իսկ հոկտեմբերի 12-ին մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին։ Ռոզա Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եկեղեցին դատի է տվել Արգիշտի Մեխակյանին․ պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 5 hours ago

Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 5 hours ago

Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
Factor.am / 5 hours ago

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
Factor.am / 6 hours ago
Related coverage

Խաչի պարծանքը
168 Jham / 4 hours ago

Մայր Աթոռը նամակ է հղել CSI International-ին
Aravot / 6 hours ago

Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս
168 Jham / 6 hours ago

Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
24TV / 24News / 7 hours ago