Արտաշատի համայնքապետի՝ Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Գերասիմ Վարդանյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է հարազատ Դեղձուտում ու հարևան Նորաշենում: Հանդիպումների ժամանակ նրան ուղեկցել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ կոչ անելով հոկտեմբերի 25-ին ձայն տալ սկզբունքային թեկնածուին՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի։