Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի կենտրոնում շարունակվում են հակակառավարական ցուցարարների և ոստիկանության բախումները։ Այս մասին հաղորդում է ATA գործակալությունը։ Ալբանիայի մայրաքաղաքում անկարգությունները շարունակվում են արդեն վեցերորդ օրը։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետում են դյուրավառ խառնուրդով շշեր, իսկ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառում։ Կիրակի ավելի վաղ ցուցարարները քարերով կոտրել են իշխող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության կենտրոնակայանի շենքի ապակիները։ Տիրանայում անկարգությունները սկսվել են հոկտեմբերի 13-ին՝ Ալբանիայի կրթության նախարարության շենքի մոտ ուսանողական բողոքի ակցիայի ընթացքում։ Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սալի Բերիշան հայտարարել է, որ աջակցում է բողոքի ցույցերին։ Ավելի վաղ Ռաման հայտնել էր, որ իր՝ Տիրանայի նստավայրի մերձակայքում վնասազերծել են պայթուցիկով անօդաչու թռչող սարք։ Նա նաև պնդել էր, թե երկրում բողոքի ցույցերը «հրահրվում են արտերկրից»։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Ալբանիայի վարչապետին երկրի անկարգությունների պատասխանատվությունը չբարդել Ռուսաստանի և Իրանի վրա։ Բախումներին նախորդել էր ավելի քան 130 օր շարունակվող հակակառավարական ցույցերի ալիքը։ Դրանց մասնակիցները դեմ էին իշխանությունների առաջ մղած՝ Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա պահպանվող տարածքում հանգստավայր կառուցելու նախագծին։ Ալբանիայի հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը նախկինում հետաքննություն էր սկսել այդ բնապահպանական գոտու կարգավիճակի փոփոխության առնչությամբ։ Տարածքը հանգստավայրի վերածելու մտադրություն ունի ներդրումային Affinity Partners ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներին։ Նախագիծը ներառում է անմարդաբնակ Սազան կղզին և մի քանի հարյուր հեկտար պահպանվող տարածք։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալբանիայում հակակառավարական բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 1 hour ago

Պերուում բույսի նոր տեսակն անվանել են Մեսսիի պատվին
Shant News / 1 hour ago

AFP․ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է գրեթե 2400 մարդ
Shant News / 1 hour ago

Մակրոնը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները ծայրահեղ լուրջ է որակել
Shant News / 1 hour ago
Related coverage

Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին
168 Jham / 9 minutes ago

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը
168 Jham / 18 minutes ago

Միացյալ Նահանգների հետ պատերազմից հետո Իրանն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները
168 Jham / 28 minutes ago

Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին
168 Jham / 34 minutes ago