Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած Ֆրանսիայում տիրող համատարած անհանգստություններին, կիրականացնի Պարսից ծոցի երկրներ նախատեսված այցը՝ քննարկելու վառելիքի հետ կապված իրավիճակը։ Հոկտեմբերի 19-ից 21-ը Ֆրանսիայի ղեկավարը կայցելի ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և Կատար։ «Ցուցարարներն իրենց մտահոգությունն են հայտնել գնաճի և վառելիքի գների վերաբերյալ… Ես միջազգային մակարդակով մի շարք նախաձեռնություններ եմ ձեռնարկել՝ ապահովելու վառելիքի և գազի մատակարարումները, ինչպես նաև կարգավորելու իրավիճակը էներգետիկ շուկայում։ Վաղը առավոտյան ես կշարունակեմ այդ ջանքերը՝ մեկնելով Պարսից ծոցի երկրներ», – ասել է Մակրոնը ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կողմից։ –00—ՅՄ The post Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին appeared first on 24News .