Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը վերսկսել է մարզումները ռուսական ակումբի կազմում: Այս մասին հայտնում է «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը վերադարձել է թիմի ընդհանուր խումբ և լիովին պատրաստ կլինի մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ Հիշեցնենք, որ Բանդիկյանը վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կիպրոսի հավաքականի դեմ հանդիպման (2-0) ժամանակ: Խաղի 52-րդ րոպեին 21-ամյա կիսապաշտպանը փոխարինվել էր՝ խաղադաշտը լքելով պատգարակի օգնությամբ: Ավելի ուշ ԲԿՄԱ-ի բժշկական շտաբի իրականացրած հետազոտությունները ցույց էին տվել, որ նա բարեբախտաբար խուսափել է ոտքի կոտրվածքից և կապանների պատռվածքից։ Աղբյուրը՝ Armsport.am: –00—ՅՄ The post Արտյոմ Բանդիկյանը վերադարձել է ընդհանուր խումբ․ ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը appeared first on 24News .