ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ և այցելել մի շարք տեխնոլոգիական կենտրոններ։ Տաթև Ասլանյանը հանդիպել է «Astana Hub»-ի գործադիր տնօրեն Մագժան Մադիևի (Magzhan Madiyev) հետ։ Քննարկվել են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և հայ-ղազախական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև Տաշքենդի IT Park-ի գործունեության մոդելին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և դիտարկել Տաշքենդ ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությունը։ «Astana Hub» կատարած այցի ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կառավարման և ֆինանսավորման մոդելները, ստարտափների զարգացմանն ուղղված ծրագրերը և մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները։ Տաթև Ասլանյանն այցելել է նաև «Alem.ai», որտեղ շրջայց է կատարել համալիրի տարածքում, ծանոթացել դրա գործունեության հիմնական ուղղություններին և հանդիպել «Alem.ai» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուար Ունայբեկովի (Anuar Unaibekov) և հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են արհեստական բանականության ոլորտի զարգացման, կրթական ծրագրերի և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունները։ Կայացել է նաև հանդիպում «Alem.ai»-ի ներքո գործող ԹՈՒՄՈ կենտրոնի գրասենյակի ղեկավար Աինուր Կուանիշբաևայի (Ainur Kuanyshbayeva) հետ։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթության զարգացմանը, երիտասարդների թվային հմտությունների ձևավորմանը և կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։ Այցի շրջանակում նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի Alatau City Authority-ի թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գլխավոր տնօրեն Բայան Քոնիրբաևի (Bayan Konirbayev) հետ։ Քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացման, խելացի քաղաքների կառավարման համակարգերում նորարարական լուծումների կիրառման, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Աշխատանքային այցը հնարավորություն է տվել ծանոթանալու Ղազախստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման փորձին և ուսումնասիրելու Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ տեխնոլոգիական ձեռնարկատիրության, արհեստական բանականության և կրթության ոլորտներում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Պերուում բույսի նոր տեսակն անվանել են Մեսսիի պատվին
Shant News / 14 minutes ago

Ալբանիայում հակակառավարական բողոքի ցույցերն ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով
Shant News / 17 minutes ago

AFP․ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է գրեթե 2400 մարդ
Shant News / 21 minutes ago

Մակրոնը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները ծայրահեղ լուրջ է որակել
Shant News / 28 minutes ago
Related coverage

COP17. պաշտոնական բացման համերգային ծրագիր
Armenpress / 53 minutes ago

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր
1in.am / 2 hours ago

Տաթև Ասլանյանը հանդիպումներ է ունեցել Աստանայի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչների հետ
1in.am / 3 hours ago

Կրթական նոր ծրագիր՝ հոգետրավմայի հաղթահարման համար | Հարցազրույց Հրայր Ջեբեջյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago