Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժ քաղաքում մոտ 7000 մարդ մասնակցել է երթի՝ ի հետևանք հրդեհի, որը ոչնչացրել է քաղաքի՝ 19-րդ դարում կառուցված քաղաքապետարանի շենքի զգալի մասը։ Այս մասին, վկայակոչելով քաղաքային իշխանություններին, հայտնում է Le Figaro թերթը։ Ավելի վաղ Վերին Վիեն (Haute-Vienne) դեպարտամենտի (որտեղ գտնվում է Լիմոժը) պրեֆեկտուրան հայտնել էր, որ քաղաքապետարանի շենքը մեծ մասամբ ավերվել է։ Պրեֆեկտուրան հավելել է, որ անկարգությունների մասնակիցները ներխուժել են շենք և հրկիզել այն։ «Կիրակի երեկոյան Լիմոժում յոթ հազար մարդ է հավաքվել՝ քաղաքապետարանում բռնկված հրդեհից հետո երթ անցկացնելու համար», — հայտնում է պարբերականը։ Ըստտեղեկությունների՝ հրշեջները ամբողջ գիշեր պայքարել են կրակի դեմ և միայն առավոտյան կարողացել են մեկուսացնել այն։ Նրա խոսքով՝ շենքի ճակատային մասն ու պատմական առջևի հատվածը գրեթե ամբողջությամբ ավերվել են, սակայն հրշեջներին հաջողվել է փրկել շենքի հետին հատվածը։ Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է փլուզվում կրակով պատված զանգակատունը։ –00—ՅՄ The post Լիմոժում մոտ 7000 մարդ է մասնակցել երթի՝ քաղաքապետարանում բռնկված հրդեհից հետո appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիմոժում մոտ 7000 մարդ է մասնակցել երթի՝ քաղաքապետարանում բռնկված հրդեհից հետո
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լիմոժ քաղաքում մոտ 7000 մարդ մասնակցել է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մակրոնը չի չեղարկել իր այցը Մերձավոր Արևելք՝ չնայած Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին
24TV / 24News / 22 minutes ago

Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան
24TV / 24News / 31 minutes ago

Միացյալ Նահանգների հետ պատերազմից հետո Իրանն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները
24TV / 24News / 41 minutes ago

Արտյոմ Բանդիկյանը վերադարձել է ընդհանուր խումբ․ ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը
24TV / 24News / 56 minutes ago
Related coverage

Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը
168 Jham / 16 minutes ago

Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
168 Jham / 19 minutes ago

Аракчи: Наше предложение США остаётся в силе. Путь к открытию Ормузского пролива очевиден
Aravot / 21 minutes ago

Իսպանիայում փոթորիկը կնոջ կյանք է խլել․ նրա մարմինը հայտնաբերել են ծովում
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago