Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության հարցում ԱՄՆ-ի որդեգրած մոտեցումը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը։ Կիրակի օրը Լավրովը մասնակցել է Ռուսաստանի և Ծոցի երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։ Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ով բացահայտ հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները մի քանի անգամ «ոչնչացրել է Իրանի ողջ ղեկավարությանը»։ «Սա, հավանաբար, այն մոտեցումը չէ, որը կարող է օգնել մի հեռավոր տարածաշրջանի հասնելու այնպիսի պայմանավորվածությունների, պայմանավորվածություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա», – ասել է Լավրովը։