Հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են հանգամանքները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատի չշահագործվող շինություններից մեկում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետը մասնակցել է COP17 համաժողովի բացմանը
Shant News / 21 minutes ago

Պեսկով․ Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին անձամբ մասնակցելու հարցը դեռ որոշված չէ
Shant News / 31 minutes ago

AFP․ Մարսելում անկարգությունների ժամանակ թալանին մասնակցել է 30 հազար մարդ
Shant News / 1 hour ago

Փարիզում ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
Shant News / 1 hour ago
Related coverage

Գործել հանուն բնության. թող սա լինի այն պահը, երբ խոսքից անցնում ենք գործի. վարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 10 minutes ago

Եղեգնաձորում ՔՊ-ն մոբիլիզացրել է ուժերը․ իշխանական թիմը լծվել է սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու գործին․ Armlur.am
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
24TV / 24News / 36 minutes ago

Լուրեր | Երևանի պայմանավորվածությունները պետք է դառնան հետևողական գործողության հիմք. վարչապետ
Public Television of Armenia — 1Lurer / 39 minutes ago