Մի քանի օր տևած ընդմիջումից հետո Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանցումը, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Հիմա ամեն ինչ աշխատում է, - ասել է նա՝ նշելով, որ խնդիրը լուծվել է։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, եթե Ուկրաինան չդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահը նաև դժգոհել էր, որ դաշնակիցները Կիևին չեն նախազգուշացրել ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակման մասին։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը հրթիռները հայտնաբերել էին միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն մոտենում էին մայրաքաղաքին։ Վաշինգտոնը հետախուզական տվյալների բացակայությունը բացատրել էր եղանակային վատ պայմաններով։ Թրամփը, մինչդեռ, պնդել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տեղեկություններ տրամադրել Ուկրաինային։ Հոկտեմբերի 15-ին Զելենսկին հայտարարել էր նաև ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին։ Նրա խոսքով՝ Կիևը ժամանակավորապես դադարեցրել էր դրանք՝ ընդառաջելով Վաշինգտոնի պահանջին, սակայն այդ ընթացքում Ռուսաստանը շարունակել էր հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի
ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին
A1plus / 32 minutes ago

COP17-ի հանդիսավոր բացման արարողությունը. LIVE
A1plus / 1 hour ago

Հայաստանի համար կենսական բազմազանության պաշտպանությունը նաև ազգային կարևորության հարց է․ Միրզոյան
A1plus / 3 hours ago

Հայաստանի համար կենսական բազմազանության պաշտպանությունը նաև ազգային կարևորության հարց է․ Միրզոյան (տեսանյութ)
A1plus / 3 hours ago
Related coverage

Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը
168 Jham / 16 minutes ago

Անկարա-Բաքու տարաձայնությունների ֆոնին Էրդողանը շնորհավորել է «եղբայրական Ադրբեջանին»
Aravot / 23 minutes ago

Անկլավների հարցը միայն ներքաղաքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարց չէ. Ալեն Ղևոնդյան
5TV Armenia / 25 minutes ago

Զբոսաշրջային ընկերություններում նկատվող ակտիվությունը գերազանցում է վիճակագրական ցուցանիշը
Public Television of Armenia — 1Lurer / 26 minutes ago