2026 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը հրապարակել է վճիռ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի թիվ ԵԴ2/3518/02/26 դատական գործով։ Դատարանը վճռել է․ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի հայցն ընդդեմ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի` զրպարտություն հանդիսացող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցման պահանջների մասին՝ մերժել։ Այն վերաբերում էր «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց` Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։ Ալեն Սիմոնյանը չի ստանա իր ակնկալած 2 մլն դրամը, փոխարենը հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի պետք է վճարի 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանում Էդգար Ղազարյանի շահերը ներկայացրել է «Ֆարվատեր» փաստաբանական գրասենյակը (տնօրեն՝ Վարդան Ալոյան)։ Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։ Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպեսզի պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք։ Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի։ Էդգար Ղազարյան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր The post Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Տեսանյութ. Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. Փաշինյան
Azg / 2 hours ago

Հայելու մեջ նայեք և ինքներդ ձեր գնահատականը տվեք. ով եք դուք. ամոթ է. Հովհաննես Ավետիսյան
Azg / 3 hours ago

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան
Azg / 10 hours ago
Այն, ինչ հասնում է ձեր էկրաններին, իրականության մի մասն է ընդամենը. Կարեն Վրթանեսյան
Azg / 10 hours ago
Related coverage

Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է ստիպել Ուկրաինային կապիտուլյացիայի դիմել․ Bloomberg
168 Jham / 12 minutes ago

ԱՄՆ ֆինանսների նախարարը երեք անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Ուկրաինային դաշնակից է համարում
168 Jham / 18 minutes ago

Ռուսների պահանջն է, որ Նիկոլը վարի պրոթուրքական քաղաքականություն
Noyan Tapan TV / 1 hour ago

Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը ռուսական նարատիվների օգտակար ապուշներն են
Noyan Tapan TV / 1 hour ago