Փարիզի ոստիկանությունը կրկին կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ՝ Հանրապետության հրապարակում ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը չարտոնված ցույցի մասին է, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք փողոց են դուրս եկել՝ ի պատասխան սոցիալական ցանցերում տարածվող կոչերի՝ շարունակելու բողոքի ակցիաները։ Հրապարակում հիմնականում սև հագուստով երիտասարդներ են, որոնք դիմակներով թաքցնում են դեմքերը։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել էր 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել էր 550 հազարի մասին։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել էր ամբողջ երկրում ավելի քան 2 հազար մարդու ձերբակալության մասին և խոստացել, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերին ու թալանին մասնակցած բոլոր անձանց։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզում ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը
Shant News / 17 minutes ago

Հռոմի պապը Զելենսկու հետ քննարկել է Ալյոշկիում ստեղծված հումանիտար իրավիճակը
Shant News / 28 minutes ago

Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Shant News / 30 minutes ago

Մոսկվան և Թեհրանը կարևորել են սերտ համակարգումը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Shant News / 35 minutes ago
Related coverage

Ամուլսարի շահագործումը հակասում է ժողովրդավարական այն սկզբունքներին, որոնց ձգտում է Հայաստանը
Noyan Tapan TV / 11 minutes ago

Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում
Noyan Tapan TV / 11 minutes ago

TRIPP-ի շուրջ նոր հակասություններ
Noyan Tapan TV / 11 minutes ago

Ճաքեր Բաքու-Անկարա առանցքում․ Իսրայելական գործոնն ու Ալիևի դեմարշը Թուրքիայի դեմ
Noyan Tapan TV / 11 minutes ago