Միլանի կենտրոնում անկարգությունների նոր ալիք է բարձրացել. երիտասարդների խմբերը ջարդուփշուր են արել խանութների ցուցափեղկերը և սկսել թալանել խանութները Պիացցա դել Դուոմոյի (Piazza del Duomo) հարակից տարածքում, հայտնում է Repubblica թերթը։ Ըստ պարբերականի՝ դեպքերին մասնակցել է առնվազն երկու հազար երիտասարդ։ Նրանք աղբամանների, աթոռների և էլեկտրական հեծանիվների միջոցով կոտրել են ցուցափեղկերը, ապա ներխուժել խանութներ։ Թիրախում հայտնված օբյեկտների թվում են եղել սպորտային ապրանքների խանութներ և սուպերմարկետ։ Առայժմ լայնածավալ բախումներ տեղի չեն ունեցել։ Ոստիկանությունն ուժեղացրել է իր ներկայությունը Պիացցա դել Դուոմոյում՝ այնտեղ տեղակայելով պարեկային մեքենաներ և իրավապահ ստորաբաժանումներ։ Լայնածավալ բախումների հավանականության դեպքում պատրաստության է բերվել ջրցան մեքենա։ Ըստ «Corriere della Sera» թերթի ուղիղ հեռարձակման՝ Միլանի կենտրոնում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Փողոցներում տեղակայվել են հատուկ հանդերձանքով ոստիկաններ։ –00—ՅՄ The post Միլանի կենտրոնում նոր անկարգություններ են սկսվել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միլանի կենտրոնում նոր անկարգություններ են սկսվել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ո՞վ է հայ մարդը, ինչքանո՞վ է հայ և ինչքանո՞վ հայ չի. Ռոլանդ Շառոյան
24TV / 24News / 24 minutes ago

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
24TV / 24News / 35 minutes ago

Իտալիայում անկարգությունների հետևանքով հասցված վնասի միջին չափը գնահատվում է մոտ 1,3 միլիոն եվրո
24TV / 24News / 47 minutes ago

Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը
168 Jham / 14 minutes ago

Անկարա-Բաքու տարաձայնությունների ֆոնին Էրդողանը շնորհավորել է «եղբայրական Ադրբեջանին»
Aravot / 22 minutes ago

Անկլավների հարցը միայն ներքաղաքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարց չէ. Ալեն Ղևոնդյան
5TV Armenia / 24 minutes ago

Զբոսաշրջային ընկերություններում նկատվող ակտիվությունը գերազանցում է վիճակագրական ցուցանիշը
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago