Արմավիրի մարզի «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը, որոնց մասնակցում են 11 դպրոցական թիմեր Երևանից և Հայաստանի տասը մարզերից: Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռուսական տան» մամուլի ծառայությունը, հաղթահարելով մարզային ընտրական փուլը՝ պատանի ֆուտբոլիստները ժամանել են պայքարելու հայ անվանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան հանրապետական մրցաշարի գավաթի համար: Խաղերի մեկնարկից առաջ մասնակիցներին և մարզիչներին ողջունել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անաստասիա Կուրբատովան: Նա նաև ընթերցել է ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքը, ով Ալեքսանդր և Ռոման Բերեզովսկի եղբայրների հետ միասին նախագծի նախաձեռնողն էր: Իր ուղերձում Ֆեֆիլովը հիշեցրել է, թե ինչպես է հինգ տարի առաջ ծնվել մրցաշարի գաղափարը։ Այն ստեղծվել էր Հայաստանի սահմանամերձ շրջանների տղաների համար, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվեր «խաղալ իսկական մրցաշարում, ցույց տալ իրենց ունակությունները և զգալ, որ մեծ ֆուտբոլն ավելի մոտ է, քան թվո՛ւմ է»: Հինգ տարվա ընթացքում մրցումները ձեռք են բերել հանրապետական մասշտաբ։ Այսօր ընտրական խաղերին տարեկան մասնակցում է շուրջ երեք հազար երեխա և ավելի քան 110 դպրոցական թիմ ամբողջ Հայաստանից: Պատանի ֆուտբոլիստներին աջակցելու էր եկել հատուկ հրավիրված Դենիս Գլուշակովը՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի չեմպիոն և ՌՖՄ-ի վարկածով 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը: Նա նշել է, որ հատկապես արժեքավոր է Հայաստանի բոլոր մարզերից թիմերի մասնակցությունը, և հույս է հայտնել, որ մրցաշարը հետագա զարգացում կունենա: «Գլխավորը խաղից հաճույք ստանալն է։ Լսե՛ք մարզիչներին և մի՛ վախեցեք գնալ դեպի ձեր երազանքը»,— դիմել է ֆուտբոլիստը տղաներին։ Մասնակիցներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լալա Երիցյանը և «Բարության ուղի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին՝ հաջողություն մաղթելով տղաներին առաջիկա խաղերում։ Բացման արարողությունից հետո թիմերը դուրս են եկել խաղադաշտ: Այսօր մարզադաշտում ընթանում են 1/8 և քառորդ եզրափակիչ հանդիպումները: Առաջին օրվա ծրագրում է նաև Դենիս Գլուշակովի վարպետության դասը երիտասարդ մասնակիցների համար: Հոկտեմբերի 18-ին կկայանան կիսաեզրափակիչ խաղերը, երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը: Միջոցառման կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բարության ուղի» ՀԿ-ն: The post 11 թիմ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից պայքարում է Ռոման Բերեզովսկու գավաթի համար appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
11 թիմ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից պայքարում է Ռոման Բերեզովսկու գավաթի համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Քրիստափոր Միքայելյանի կյանքն ու հեղափոխական ժառանգությունը
Alpha News / 11 minutes ago

Լարա Ֆաբիանի ռոմանսն ու Իգոր Կրուտոյի երաժշտությունը՝ «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում
Alpha News / 44 minutes ago

Հայկական նորաձևությունը՝ Numéro Switzerland ամսագրի էջերում․ եվրոպացիները բացահայտում են Երևանի երիտասարդ դիզայներներին
Alpha News / 1 hour ago

Ատոմ Էգոյանի բեմադրությամբ Մոցարտի օպերան կրկին Տորոնտոյում է
Alpha News / 2 hours ago
Related coverage

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ
168 Jham / 20 minutes ago

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Sputnik Armenia / 1 hour ago

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ
24TV / 24News / 1 hour ago

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը հինգերորդն է Եվրոպայում
Aravot / 1 hour ago