news.am Ալբանիայում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք ընդգրկել են մայրաքաղաք Տիրանան և երկրի այլ քաղաքներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը՝ նրա կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի, գործազրկության խնդիրը լուծելու անկարողության և կրթության նկատմամբ անբավարար ուշադրության մեջ, հաղորդում է Reuters-ը։ Իշխանությունները բացառում են վարչապետի հրաժարականը, իսկ ինքը՝ Ռաման, հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերը վտանգ են ներկայացնում ոչ թե իր կառավարության, այլ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղու համար։ Նախօրեին՝ շաբաթ օրը, հազարավոր երիտասարդներ հավաքվել էին Տիրանայի կենտրոնում գտնվող Կրթության նախարարության մոտ։ Ակցիան վերածվել է բախումների․ մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, ինքնաշեն հրկիզիչ խառնուրդներ և հրավառության միջոցներ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։ Ոստիկանության տվյալներով, անկարգությունների հինգ օրվա ընթացքում ձերբակալվել է 167 մարդ, իսկ իրավապահ մարմինների 132 աշխատակից ստացել է վնասվածքներ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել | news.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը | factor.am
Infocom / 3 hours ago

ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի | azatutyun.am
Infocom / 3 hours ago

Եթե ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները, Հորմուզի նեղուցը կվերաբացվի․ Արաղչի | azatutyun.am
Infocom / 3 hours ago

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Infocom / 3 hours ago
Related coverage

Երևանում քննարկեցին Ամուլսարի հանքի շահագործումը #shorts #ամուլսար #cop #բնություն
Hetq / 40 minutes ago

Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Factor.am / 2 hours ago

Ալբանիայի վարչապետը ցույցերի համար մեղադրել է ՌԴ-ին և Իրանին․ Զախարովան արձագանքել է
Sputnik Armenia / 2 hours ago

Ահավոր տեսարաններ՝ Փարիզում. բողոքի հուժկու ցույցեր են եղել կյանքի թանկացման դեմ
5TV Armenia / 3 hours ago