ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի վարչապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման երկրում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին հայտարարել է ենթադրյալ արտաքին միջամտության մասին, որի նպատակն, ըստ նրա, Եվրամիությանն անդամակցելու՝ Ալբանիայի գործընթացը դանդաղեցնելն է։ Ինչպես հաղորդում է RT-ն, Ռաման միջամտության մեջ մեղադրել է Ռուսաստանին և Իրանին։Ալբանիայի վարչապետի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ալբանիայում ուսանողական բողոքի ցույցերը սկսվել են ուսման բարձր վարձավճարների, կրթության համար անբավարար պայմանների և մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունների բացակայության պատճառով։ Ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ռաման, իր հերթին, դատապարտել է ցուցարարների կողմից փողոցներում բռնության կիրառումը և հրաժարվել է պաշտոնից հեռանալ։Ֆրանսիայում շուրջ 550 հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցերի․ ձերբակալվել է 1200 մարդ