Հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Jeep Compass», «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «Jeep Compass»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, մասամբ փակելով երթևեկելի գոտին, իսկ «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշների, ապա ճանապարհին տեղադրված ցուցանակին և մոտ 40 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո «ՎԱԶ 2107»-ը բախման վայրից մոտ 700 մետր առաջ է ընթացել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep Compass»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Lada»-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավnր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ֆրանսիայի վարչապետը ցույցերի պատճառով չի բացառել արտակարգ դրության սահմանումը
Shant News / 16 minutes ago

Իտալիան 500 զինվորական կուղարկի Միլան՝ անկարգություններից հետո կարգուկանոն ապահովելու համար
Shant News / 25 minutes ago

Կարեն Խաչանովը առաջադիմել է 2 հորիզոնականով․ ATP
Shant News / 36 minutes ago

Իսրայելական բանակը բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել խորհրդարանական ընտրություններից առաջ
Shant News / 47 minutes ago
Related coverage

Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

Վարչապետի աշխատակազմը՝ հաքերների թիրախում
ABC Media / 5 minutes ago

Правительство Италии перебросило в Милан 500 военных из-за уличных беспорядков
Sputnik Armenia / 8 minutes ago

ԿԸՀ-ն հավատարմագրել է դիտորդական առաքելություններ ՏԻՄ ընտրությունների համար
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago