Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթօրյա ծրագիր է ներկայացրել Միացյալ Նահանգներին և այժմ ուսումնասիրում է ամերիկյան կողմի դիտարկումները, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները հստակ են և ներկայացվել են ԱՄՆ-ին՝ յոթօրյա ծրագրի շրջանակում։ Ամերիկյան կողմը որոշ դիտարկումներ է ներկայացրել, որոնք այժմ ուսումնասիրում ենք», - ասել է Արաղչին՝ ընդգծելով, որ Թեհրանի առաջարկը դեռ ուժի մեջ է։ Իրանի արտգործնախարարի խոսքով՝ եթե Վաշինգտոնն ընդունի ներկայացված պայմանները, ծրագրի...