ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում պաշտոնապես ՀՀ օրհներգի ներքո բացվեց Կենսաբազմազմազանության ՄԱԿ-ի 17-րդ հռչակավոր համաժողովը։ COP17-ը տևելու է հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը, այսօր միջոցառման հանդիսավոր բացման արարողությանն է։Բացմանը հաջորդեց հայկական ազգային երգն ու պարը` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գլխավորությամբ, նրանք ներկայացրեցին նաև Կարնո քոչարի և յարխուշտա պարերը։Բացման պաշտոնական արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ–ն բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը, հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։ ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ իր ելույթում նկատեց, որ այսօր միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանն է։ Ըստ նրա` աշխարհաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և մրցող ազգային առաջնահերթությունները աճող ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա:Նշենք, որ սեպտեմբերի 15–ից Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։ Հոկտեմբերի 16–ին COP17-ի շրջանակում կայացավ Առաջնորդների գագաթնաժողովը։ Առաջնորդներ հանուն բնության բարձր մակարդակի նախագահական գագաթնաժողովի արդյունքում համաշխարհային առաջնորդներն ընդունեցին «Երևանի հռչակագիրը»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում կայացավ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի բացման արարողությունը
Հնչեց ՀՀ օրհներգը, ապա միջոցառումը շարունակվեց ազգային պարով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

"Сваленные в кучу сплетни из соцсетей и СМИ": Ованнисян о "докладе" по Армянской церкви
Sputnik Armenia / 20 minutes ago

Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը շարունակում է մնալ թղթի վրա․ Լավրով
Sputnik Armenia / 27 minutes ago

Армения готова внести вклад в сохранение биоразнообразия: Пашинян выступил на COP17
Sputnik Armenia / 39 minutes ago

План Трампа по Газе так и остается на бумаге – Лавров
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Ջեյ Դի Վենսը կարող է հրաժարվել Սպիտակ տան համար պայքարից
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
24TV / 24News / 19 minutes ago

Թրամփի հավանության վարկանիշը երկրորդ ժամկետում ընկել է նվազագույնի․ ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է երկրի ընթացքից
168 Jham / 21 minutes ago

Հայտնաբերվել է Երևանում կամրջի տակով հանդիպակաց երթևեկող վարորդը
24TV / 24News / 30 minutes ago