Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հայտարարել է, որ առաջարկելու է ստեղծել խորհրդարանական քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում տեղ գտած բռնությունները։ «Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած չափազանց լուրջ բռնությունները՝ երեքշաբթի օրը ես կառաջարկեմ ստեղծել խորհրդարանական քննիչ հանձնաժողով՝ պարզելու այդ անկարգությունների մանրամասները, բռնարար խմբերի կիրառած մարտավարությունը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանման ռազմավարությունը։ Մենք պետք է դասեր քաղենք այս ամենից՝ ֆրանսիացի ժողովրդին ավելի լավ պաշտպանելու համար», – գրել է նա սոցիալական ցանցում։ Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ գների աճի։ Իրադարձություններն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, գույքի ոչնչացմամբ և վանդալիզմի դրսևորումներով։ Արմատական տրամադրված երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու տրանսպորտային միջոցները։ Անկարգությունների մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ –00—ՅՄ The post Ֆրանսիայում անկարգությունները հետաքննելու համար հանձնաժողով կստեղծվի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում անկարգությունները հետաքննելու համար հանձնաժողով կստեղծվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
24TV / 24News / 19 minutes ago

Հայտնաբերվել է Երևանում կամրջի տակով հանդիպակաց երթևեկող վարորդը
24TV / 24News / 29 minutes ago

Մենք ունենք պատասխանատվություն՝ պաշտպանել բնությունը հաջորդ սերունդների համար. ՇՄ նախարար
24TV / 24News / 47 minutes ago

Փարիզի փոխքաղաքապետը հայտարարել է, որ անկարգությունների ժամանակ քաղաքում ոստիկանների պակաս է եղել
24TV / 24News / 53 minutes ago
Related coverage

Ջեյ Դի Վենսը կարող է հրաժարվել Սպիտակ տան համար պայքարից
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

"Сваленные в кучу сплетни из соцсетей и СМИ": Ованнисян о "докладе" по Армянской церкви
Sputnik Armenia / 20 minutes ago

Թրամփի հավանության վարկանիշը երկրորդ ժամկետում ընկել է նվազագույնի․ ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է երկրի ընթացքից
168 Jham / 20 minutes ago

«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր
Factor.am / 31 minutes ago