Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Իսրայելի հետ մերձեցման համար՝ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Նրա խոսքով՝ իսլամական աշխարհը հստակ ուղերձ է ստացել և կանգնել ընտրության առաջ․ «Հավատքի պահպանում, թե՞ բարեկամություն Թել Ավիվի հետ»։ Վելայաթին ուշադրություն է հրավիրել մահմեդական երկրների մոտեցումների տարբերության վրա՝ հիշեցնելով, որ Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության (ՍՎՄԴԱ/CICA) գագաթնաժողովում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի ժամանակ, մինչդեռ Բաքվում նրան ջերմ ընդունելության են արժանացրել։ Իրանցի խորհրդականը նաև քննադատել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը և դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք երկիրը պատրա՞ստ է հյուրընկալելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա գագաթնաժողովը։ The post Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը՝ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունների մասին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը՝ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունների մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Նիկիտա Սիմոնյանի հիշատակը հավերժացվել է Մոսկվայում
Alpha News / 22 minutes ago

Հայկական հետքը ամերիկյան ֆուտբոլում․ Raiderettes-ի տեսանյութը դարձել է վիրուսային
Alpha News / 43 minutes ago

Գլենդելում կայացել է Արցախից հայերի բռնի տեղահանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան
Alpha News / 1 hour ago

«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփն ու Վենսը՝ ներգաղթի հետևանքների մասին
Alpha News / 1 hour ago
Related coverage

Նոր բլեֆ. անկլավների աղմկոտ թեման նորից բացվում է, խաղաղության կնքման հարցը անաղմուկ փակվո՞ւմ
5TV Armenia / 27 minutes ago

ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ․ Զելենսկի
ABC Media / 32 minutes ago

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն
168 Jham / 42 minutes ago

Մենք ունենք պատասխանատվություն՝ պաշտպանել բնությունը հաջորդ սերունդների համար. ՇՄ նախարար
24TV / 24News / 48 minutes ago