ԱՄՆ Կանզաս նահանգում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։ Տուժածներից 11-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Ուիչիտա քաղաքում՝ «Սթրայքեր» մարզադաշտում։ Reuters-ի տվյալներով՝ տուժածները թեթև վնասվածքներ են ստացել, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում։ Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով զոհվել են երեխա և մեծահասակ։