Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախագահել է Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը: Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Նիստին ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների շրջակա միջավայրի ոլորտի նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բովանդակալից քննարկումների և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ ընդհանուր հանձնառության վերահաստատման համար՝ ընդգծելով գագաթնաժողովի քաղաքական նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման տեսանկյունից։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը նախագահել է նաև գագաթնաժողովի եզրափակիչ նիստը, որի ընթացքում ներկայացվել են «Քաղաքական հրամայական. բնության պահպանում՝ հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» և «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը բնության համար դրական արդյունքներ ապահովող զարգացմանը» խորագրերով կլոր սեղան-քննարկումների հիմնական արդյունքները։ Գագաթնաժողովի հիմնական քաղաքական արդյունքն է դարձել «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը, որն ամրագրել է կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված քաղաքական հանձնառություններն ու առաջնահերթությունները։ Հռչակագրում վերահաստատվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացման հանձնառությունը՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորստի միտումը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ համակեցության տեսլականին։ Ընդգծվել է նաև գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման կարևորությունը՝ առկա բացերը բացահայտելու, հաշվետվողականությունն ամրապնդելու և հետագա գործողություններն արագացնելու տեսանկյունից։ Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի շրջանակներում ապահովել արդյունքահեն որոշումներ և Երևանում նախանշել գլոբալ շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման հստակ ուղիներ՝ գագաթնաժողովի քաղաքական ուղերձներն արտացոլելով համաժողովի արդյունքներում։ Առանձնահատուկ կարևորվել են կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոբիլիզացումը, զարգացող երկրների կարողությունների ամրապնդումը և գիտատեխնիկական համագործակցության խորացումը։ Շեշտադրվել են նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի արդյունավետ մասնակցության ապահովումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխումը։ The post Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

«Երկիրն այրվում է»․ Թրամփը կոչ է արել փակել Ֆրանսիայի սահմանները | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին | news.am
Infocom / 2 hours ago

Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր | factor.am
Infocom / 3 hours ago

Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները | factor.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Այլ հայացք TRIPP-ի շուրջ Հայաստան–Իրան երկխոսությանը
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago

Բաքվի գազը, Մոսկվայի ռելսերը և Վաշինգտոնի խաղաղությունը
1in.am / 4 hours ago

Բաքվում Թուրքիայի դեսպանատունը ադրբեջանական ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ
Sputnik Armenia / 5 hours ago

Զմմառի Մայրավանքի և Մատենադարանի համագործակցությունը․ բացվել է նոր ձեռագրատուն
24TV / 24News / 5 hours ago