ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ։Հոկտեմբերի 17-ին ամբողջ Ֆրանսիայում գների և կենսապահովման ծախսերի աճի պատճառով բողոքի լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել։ Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, անկարգություններով, ավերածություններով և վանդալիզմի դեպքերով։Արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու ավտոմեքենաները։ Ավերածություններ իրականացնողներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է 1800 մարդու ձերբակալության մասին։ Տուժել են ավելի քան 500 իրավապահներ և հրշեջներ։ Ընդհանուր առմամբ, ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։