Հոկտեմբերի կեսերին մի քանի օրվա ընթացքում մոտ հազար միգրանտներ Լիբիայից նավակներով հասել են հունական Կրետե կղզի, գրում է Kathimerini-ն։ Տեղական իշխանությունները բախվում են նրանց տեղավորման վայրերի պակասին, իսկ ժամանածների պատմությունները կասկածի տակ են դնում միգրացիոն հոսքը կրճատելու ջանքերի արդյունավետությունը։ Հոկտեմբերի 10–11-ի շաբաթավերջից մինչև երեքշաբթի ուշ երեկո Իերապետրայի առափնյա պահպանության պատասխանատվության գոտու ափերի մոտ հայտնաբերվել է ավելի քան 17 նավակ՝ մոտ հազար մարդով։ Ինը նավ ինքնուրույն հասել է ափ։ Մնացածները նկատվել են ցամաքից տասնյակ ծովային մղոններ հեռու՝ եվրոպական Frontex գործակալության անօդաչուի կամ առափնյա պահպանության ինքնաթիռի օգնությամբ։ Միգրանտներին կղզի են տեղափոխել պարեկային նավերը։ Տարվա սկզբից Կրետե է հասել ավելի քան 19 հազար միգրանտ։ Իերապետրայում նրանց տեղավորել են մունիցիպալ պահեստային համալիրի տարածքում, որտեղ տղամարդիկ, կանայք և երեխաները ստիպված են եղել պատսպարվել բեռնատարներում և աղբատար մեքենաների տակ։ Վերջերս առափնյա պահպանությունը ներկայացուցիչ է ուղարկել լիբիական Բենգազի՝ տեղական իշխանությունների վրա ճնշում գործադրելու և միգրանտների մեկնումը սահմանափակող միջոցների հասնելու համար։ Սակայն ժամանածների պատմությունները վկայում են, թե որքան բարդ է շարունակում մնալ իրավիճակը։ Միգրանտները նշում են, որ Լիբիայում գործում են հանցավոր խմբավորումներ, որոնք առևանգում են մարդկանց, ծեծում նրանց և պահում կալանքի մեջ՝ փրկագին պահանջելով։ «Նրանք կարող են քեզ բռնել հենց փողոցում, ծեծել և փակած պահել, մինչև չվճարես», — պատմել են ժամանածները՝ նկարագրելով լիբիական «մաֆիայի» գործունեությունը։ Կրետեում մարդկանց ընդունելու պայմանների պակասը և Լիբիայում շարունակվող բռնության մասին հաղորդումները բարդացնում են Միջերկրական ծովով միգրացիոն հոսքը կանգնեցնելու փորձերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիբիայից միգրանտների նոր հոսք է հասել Հունաստանի Կրետե կղզի
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Ֆրանսիան այրվում է, փակեք սահմանները»․ Թրամփը՝ Ֆրանսիայի մասին
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

Շոտլանդիան նոր քայլ է անում Մեծ Բրիտանիայից անջատվելու ուղղությամբ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Թուրքիան հիջաբի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին «սրտանց» շնորհավորել է Ադրբեջանին
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը
Factor.am / 16 minutes ago

Երևանում կայացավ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի բացման արարողությունը
Sputnik Armenia / 19 minutes ago

Ֆրանսիայում անկարգությունները հետաքննելու համար հանձնաժողով կստեղծվի
24TV / 24News / 23 minutes ago

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են քաղաքացուն
A1plus / 23 minutes ago