Միացյալ Նահանգները վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին ասել է NBC News-ին տված հարցազրույցում։ «Մենք շատ երախտապարտ ենք դրա համար (Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման)։ Այժմ ամեն ինչ աշխատում է», – պատասխանել է նա՝ խոսելով համապատասխան թեմայով շուրջ։ Նրա խոսքով, հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցված էր «որոշակի ժամանակահատվածով»։ Զելենսկին չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է գործընթացը վերսկսվել։ Ուկրաինայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունները տեղի կունենան արդեն հաջորդ շաբաթ։ –00—ՅՄ The post ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Զելենսկի appeared first on 24News .