ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է պնդումները, թե ամերիկյան իշխանությունները միտումնավոր սահմանափակել են Starlink արբանյակային ինտերնետային համակարգի աշխատանքը, որն Ուկրաինան օգտագործում է ռազմական կապի և անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։ «Սպիտակ տանը ոչ ոք հրահանգ չի տվել դանդաղեցնել ինտերնետի աշխատանքը կամ նվազեցնել տվյալների փոխանցման արագությունը»,- հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ երեկոյան, Ուզբեկստան կատարելիք այցից առաջ լրագրողներին հայտարարել է Ռուբիոն։ Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիրների պատճառները դեռևս անհայտ են, սակայն համակարգի հասանելիությունն արդեն վերականգնվել է։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինան հասանելիություն չունի Starshield համակարգին, որն օգտագործվում է ամերիկյան զինված ուժերի կողմից։ Նրա խոսքով՝ Կիևը դիմել էր՝ խնդրելով տրամադրել համակարգից օգտվելու հնարավորություն Ռուսաստանի տարածքում գործողություններ իրականացնելու համար, սակայն ԱՄՆ-ն թույլտվություն չի տվել։ Միևնույն ժամանակ, ուկրաինական կողմը նախկինում հայտնել էր հենց Starshield համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լինդսի Գրեհեմի օրենքով նախատեսված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չկիրառելու որոշմանը՝ Ռուբիոն բացատրել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է «վերլուծել պատժամիջոցների և մաքսատուրքերի ազդեցությունը» համաշխարհային և ամերիկյան տնտեսությունների վրա։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Starshield համակարգի աշխատանքի սահմանափակումներն առաջացել են հոկտեմբերի 14-ի գիշերը, ինչի հետևանքով դժվարացել են անօդաչու համակարգերի աշխատանքը և լոգիստիկ գործընթացները։ Սակայն արդեն հոկտեմբերի 15-ին գերատեսչությունը հայտնել է, որ դաշտային պայմաններում համակարգի աշխատանքը վերականգնվել է։ Ինչպես DW-ին անանուն մնալու պայմանով հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան, Կիևը ԱՄՆ-ից որևէ պարզաբանում չի ստացել կապի արագության սահմանափակումների վերաբերյալ։ «Մենք սա դիտարկում ենք որպես հետագա հնարավոր սահմանափակող միջոցների մասին ազդակ»,- ասել է DW-ի զրուցակիցը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել
Factor.am / 7 minutes ago

Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
Factor.am / 21 minutes ago

Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
Factor.am / 33 minutes ago

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Factor.am / 45 minutes ago
Related coverage

ԱԼԵՆ, ԳԼՈՒԽԴ ՔԱՐԻՆ ԵՍ ՏՎԵԼ, ԵՐԵՍԴ ԷԼ՝ ՊԱՏԻՆ. ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
168 Jham / 7 minutes ago

Ձայն Բազմաց | Երկրում էկոլոգիական խնդիրների ֆոնին COP 17 անցկացնելը ցուցադրական քայլ չէ՞
Yerkir / 7 minutes ago

Ադրբեջանում հետախուզում են հայտարարել Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ՝ «իշխանությունը զավթելու կոչերի» պատճառով
168 Jham / 9 minutes ago

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ
24TV / 24News / 13 minutes ago