ՎՐԻՊԱԿ. Տեսանյութի 0:16 վայրկյանին հայտնվող «08.10.2023» լուսագրում պետք է լինի «08.10.2020» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում արված մեր հայրենակիցների բոլոր լուսանկարներն են գեղեցիկ ու տպավորիչ, բայց կհամաձայնեք՝ առանձնահատուկներից մեկն է «Ժպիտներ Շուշիից» խորագրով հրապարակված երեք փոքրիկ տղաների հայտնի լուսանկարները: Պատերազմների պատճառով մի քանի հասցե փոխելուց հետո հիմա լուսանկարի հերոսները Երևանում են ապրում.. մեկ-մեկ էլ փորձում ժպտալ՝ չնայած սոցիալական ծանր խնդիրներին, որոնք ստիպված է հաղթահարել Արսենի ու Արմենի մեծ ընտանիքը: Առանց գազի ու տաք ջրի, 30 քառակուսի մետրանոց տանն է «Հայլուր»-ի թղթակիցը հանդիպել նրանց, իմացել որ, փոքրիկ տան համար 160 հազար դրամ վարձ են տալիս, մեկ մահճակալ ունեն, մեկ գրասեղան ու մեկ հույս: