Ավելի քան 350 մասնակից, շուրջ 50 բանախոս և ներկայացուցիչներ ավելի քան 15 երկրից․ Mining Armenia Forum 2026-ը երկու օր շարունակ մեկ հարթակում էր համախմբել հանքարդյունաբերության, ֆինանսական և պետական համակարգերի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները։ Ինչպե՞ս ներգրավել նոր ներդրումներ, կիրառել միջազգային լավագույն չափանիշներն ու միաժամանակ նվազեցնել հանքարդյունաբերության ազդեցությունը բնության վրա։ Այս հարցերն առանցքային էին հոկտեմբերի 16-17-ին անցկացված Mining Armenia Forum 2026-ի քննարկումներում։ Ֆորումը հնարավորություն էր ոլորտի ներկայացուցիչների, ներդրողների, պետական կառույցների և միջազգային մասնագետների համար՝ համադրելու փորձն ու մոտեցումները, քննարկելու ֆինանսավորման հնարավորությունները և ձևավորելու համագործակցության նոր եզրեր։ Քննարկումների առանցքում էր նաև կայուն զարգացումը՝ միջազգային ստանդարտների ներդրումից մինչև բնապահպանական պատասխանատվություն ու ժամանակակից կառավարման մոտեցումներ։ Մասնակիցների խոսքով՝ ոլորտի առաջընթացը ենթադրում է ոչ միայն ներդրումների ներգրավում, այլև զարգացման այնպիսի մոդելի ձևավորում, որը հաշվի կառնի շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։ Արդեն երրորդ անգամ անցկացվող Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են Հանքարդյունաբերական ֆորում զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Լիդիան Արմենիա ընկերությունները, գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և Թեղուտ ՓԲԸ-ն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի հանքարդյունաբերության համար (տեսանյութ)
Ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի հանքարդյունաբերության համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Թրամփը կոչ է արել փակել Ֆրանսիայի սահմանները
A1plus / 59 minutes ago

Ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի հանքարդյունաբերության համար
A1plus / 1 hour ago

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
A1plus / 2 hours ago

4 համայնքում ՔՊ-ն միայնակ կմասնակցի ընտրություններին
A1plus / 2 hours ago
Related coverage

Լիբիայից միգրանտների նոր հոսք է հասել Հունաստանի Կրետե կղզի
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Զելենսկի
24TV / 24News / 9 minutes ago

Հոկտեմբերի 18. ավերված քաղաքների լուսաբացը Ֆրանսիայում
Public Radio of Armenia / 10 minutes ago

«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփը կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ
Sputnik Armenia / 14 minutes ago