2026 թվականի հոկտեմբերի 17-ին Կալիֆոռնիայում ուժգին անտառային հրդեհ է բռնկվել, որը հասել է Օրինջ շրջանի Սան Կլեմենտե քաղաքի բնակելի թաղամասերին։ Իշխանությունների տվյալներով՝ կրակն ամբողջությամբ ոչնչացրել է առնվազն վեց՝ միլիոնավոր դոլարներ արժեցող առանձնատուն՝ ափամերձ հատվածում։ Տարհանվել է շուրջ 16 հազար բնակիչ՝ 6 հազար տնից։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, սակայն փրկարարների գործը զգալիորեն բարդացնում են Սանտա Անայի ուժեղ քամիները, որոնց պոռթկումների արագությունը հասնում է ժամում 110 կմ-ի։ Քամիները նպաստում են կրակի արագ տարածմանը և խանգարում ավիացիային՝ արդյունավետորեն ջուր ու հրդեհաշիջման քիմիական նյութեր հասցնելու կրակի օջախներին։ Մասնագետները հրդեհի արագ տարածումը կապում են տարածաշրջանին բնորոշ շոգ և չոր եղանակային պայմանների հետ։ Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ The post Կալիֆոռնիայում մոլեգնում են անտառային հրդեհները․ տարհանվել է 16 հազար բնակիչ appeared first on Alphanews .