Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքերի վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև՝ հանդես գալով կիրակնօրյա ավանդական քարոզով։ Ինչպես ընդունված է, նա երևացել է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող Առաքելական պալատի պատուհանից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Քահանայապետը շնորհակալություն է հայտնել Հռոմի Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցի բժիշկներին ու բուժանձնակազմին, որտեղ բուժում էր ստանում, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս օրերին աղոթել են իր առողջության համար։ Նախօրեին նա դուրս էր գրվել հիվանդանոցից։ «Այժմ աստիճանաբար վերադառնում եմ իմ սովորական գործունեությանը»,- հայտարարել է Լևոն XIV-ը։ Մեկ շաբաթ առաջ՝ կիրակնօրյա քարոզի ժամանակ, 71-ամյա պապը հայտնել էր առաջիկա թոքային վիրահատության մասին։ Նրա մոտ հայտնաբերված փոքր նորագոյացությունը չարորակ էր՝ ադենոկարցինոմա։ Հոկտեմբերի 13-ին այն հեռացվել է թոքի մի մասի հատմամբ։ Բժիշկների խոսքով՝ վիրահատությունը հաջող է անցել, և քահանայապետին հակացուցված չէ ճանապարհորդել։ Հետևաբար, նոյեմբերի սկզբին նախատեսված առաքելական այցը Լատինական Ամերիկայի երկրներ՝ Ուրուգվայ, Արգենտինա և Պերու, պետք է կայանա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքերի վիրահատությունից հետո վերադարձել է հանրային ելույթներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Մեհրդադ Աhլաղի նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար
Shant News / 34 minutes ago

Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին
Shant News / 1 hour ago

Բորդոյում ոստիկանությունը արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ճնշում է անկարգությունները
Shant News / 1 hour ago

Թուրքիան Ռուսաստանի, Չինաստանի, Կանադայի և Հարավային Կորեայի հետ շարունակում է բանակցությունները նոր ատոմակայանների կառուցման շուրջ
Shant News / 1 hour ago
Related coverage

Լիբիայից միգրանտների նոր հոսք է հասել Հունաստանի Կրետե կղզի
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Զելենսկի
24TV / 24News / 10 minutes ago

Հոկտեմբերի 18. ավերված քաղաքների լուսաբացը Ֆրանսիայում
Public Radio of Armenia / 11 minutes ago

«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփը կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ
Sputnik Armenia / 14 minutes ago