Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հեռուստաուղերձով կդիմի քաղաքացիներին։ Այս մասին, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում է Le Monde-ը։ Թերթի տվյալներով՝ նախագահի ելույթը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։ Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ի տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 հազար։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ ամբողջ երկրում ձերբակալվել է 1800 մարդ։ Նա խոստացել է շարունակել հետապնդումը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են ջարդերին և թալանին։