Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 1,2 հազարի, հայտնել է երկրի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։ Նրա խոսքով՝ տուժել է ոստիկանության և ժանդարմերիայի 150 ծառայող։ Շաբաթ օրը երկրի ողջ տարածքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ ընդդեմ գնաճի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, որից 110 հազարը՝ Փարիզում։ Ցուցարարներին են միացել դպրոցականներ, ուսանողներ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող ակտիվիստներ, «դեղին բաճկոնների» շարժման կողմնակիցներ, տաքսու վարորդներ, բուժքույրեր, շինարարներ և արհմիությունների ներկայացուցիչներ։ Մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ջարդեր․ արմատական հայացքներ ունեցող երիտասարդները ջարդել են խանութների ցուցափեղկերն ու թալանել խանութները, հրկիզել կանգառներն ու ավտոմեքենաները։ Լիմոժում ցուցարարները հրդեհ են բռնկել քաղաքապետարանի շենքում, իսկ Լիոնում թալանել և հրկիզել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Բախումներն ուղեկցվել են ոստիկանության հետ կատաղի ընդհարումներով։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ The post Բողոքի ցույցեր Ֆրանսիայում․ 550 հազար մասնակից, հարյուրավոր ձերբակալվածներ և տուժած ոստիկաններ appeared first on Alphanews .