azatutyun.am Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական մամուլի պնդումները, թե արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում գաղտնի հանդիպում է անցկացրել և հեղաշրջում կազմակերպելու հրահանգներ տվել։ Դեսպանատունը այդ տեղեկությունները «կանխամտածված ստեր» է անվանել՝ պնդելով, որ դրանց նպատակը երկու դաշնակից երկրների հարաբերությունները խաթարելն է։ Աղմուկի պատճառը ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած Qafqazinfo կայքի՝ «Հաքան Ֆիդանի հանդիպման կուլիսները» վերնագրով հոդվածն էր, ըստ որի, Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում հանդիպել է Երիտասարդության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ և «հանձնարարականներ» տվել նրանց։ Թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, սակայն, հոդվածում չէր նշվում։ Հրապարակման հեղինակները հիշեցրել էին նաև 1995 թվականին Ադրբեջանում հեղաշրջման փորձը՝ պնդելով, որ դրանում ներգրավված են եղել Թուրքիայի հետ կապ ունեցող կազմակերպություններ։ Դրանից ելնելով՝ նրանք չէին բացառել, որ նման ծրագրեր կարող են մշակվել նաև այսօր, իսկ Ֆիդանը Բաքվում հնարավոր է՝ հենց այդպիսի հանձնարարականներ է տվել։ Թուրքական դեսպանատունը հերքել է գաղտնի հանդիպման մասին տեղեկությունները՝ պարզաբանելով, որ Բաքու կատարած այցի ընթացքում Ֆիդանը պարզապես լուսանկարվել է բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Ադրբեջանում օրինական գործող կազմակերպության անդամների հետ։ Անկարան հերքել է նաև հոդվածում հիշատակված՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահին Ֆիդանի կողմից իբր ուղարկված նամակի գոյությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Անկարան հերքում է Բաքվում Ֆիդանի «գաղտնի հանդիպման և հեղաշրջման հրահանգներ տալու» մասին պնդումները | azatutyun.am appeared first on Infocom .