Նարեկացին մեր հնագույն մշակույթի քաղաքականությունը 10-րդ դարում հաստատել ու կնիքել է, տվել մեր մշակութային քաղաքականության բանաձևը։ «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասել է գրող, հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը։ «Մենք պետք է նորից վերականգնենք մեր հոգևոր-մշակութային մտածողությունը։ Մեր տիպի ազգը եթե կորցնի իր հիշողությունը, դա կլինի ազգի վախճանը։ Իսկ հիշողությունը ազգովի չես կորցնում, անհատներով ես կորցնում։ Եթե ամեն տարի 15 հայ մարդ բարոյական իմաստով կորցնում է իր հիշողությունը, ուր կհասնենք, պարզ է», — ընդգծել է նա։ «Ինչպե՞ս կարելի է պայքարել եկեղեցու դեմ։ Դա նույնն է, թե պայքարես քո հիշողության, Նարեկացու և մյուս մեծերի դեմ։ Ո՞վ կարող է հաղթել եկեղեցուն», - ընդգծել է Շառոյանը։ Իր գրական ուղու մասին խոսելիս Շառոյանը նշել է. «Իմ գրական ընթացքը սկսվեց «Ծիծեռնակ»-ում, այնուհետև շարունակվեց «Գարուն» ամսագրում։ «Գարուն»-ն իր ժամանակի ամենահամարձակ պարբերականն էր․ նման երկրորդը չկար։ Այդ համարձակությունը մեզ տվել էր Մերուժան Տեր-Գուլանյանը և ասել էր. «Ամեն ինչ կարող եք գրել, բացի հայհոյանքից: «Գարունի» դպրոցով անցանք և անցան մարդիկ, որոնք այսօր հայրենիքի սահմանապահներ են բոլոր առումներով»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Տեր-Գուլանյան © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060