Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր, -ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող խաղաղությունը , -սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը, -մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն: Հանրությանը հուզող հարցերը սրանք են, ոչ թե իբրև թե Եկեղեցու բարեփոխումների , իսկ իրականում դրսի թելադրանքով մեր ազգային ինքնության պահպանման հիմնական հենարանը ոչնչացնելու օրակարգը: Ամենավատն այն է, որ հանրությանը հուզող վերը նշված հարցերը սպասարկող քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը մնացել է քպ-ական իշխանության ու դրսից մի լավ խաբարի սպասող ու էդ ընթացքում հարցազրույցներով և կառավարությանը (հիմնականում) անտաղանդ հարցեր տալով ժամանակ սպանող ընդդիմության հույսին: Չմոռանանք հիշել խորհրդարանի և հետևաբար կառավարության լեգիտիմության ակնհայտ բացակայության մասին և հիշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պայմաններում ընդդիմությունը որևէ բողոքի լուրջ գործողություն չնախաձեռնեց: Հիշենք նաև, որ էդ անգործության հետևանքով իշխանություններին հաջողվեց ոչ միայն մարսել ընտրությունների արդյունքները կեղծելը, այլ` դեռ մի բան էլ ավելի լայն թափով շարունակել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները: Չի կարելի չփաստել նաև, որ համերաշխությունից , միաբանումից և համախմբումից խոսող այդ նույն ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է ինչ չի կարողանում մի պարզ հարցի` քաղհալածյալների իրավունքների պաշտպանության շուրջ ընդհանուր պայքարի ճակատ ձևավորել: Պարզ է, չէ՞, որ էս անգործության պայմաններում իշխանությունները լիուլի հնարավորություն ու ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ ու հետևողականորեն առաջ տանել այն ,- գրել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. Վարազդատ Հարությունյան
Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր, -ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող «խաղաղությունը», -սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը, -մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն: Հանրությանը հուզող հարցերը սրանք […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media
Related coverage

Ընտրեք այն մարդկանց, ովքեր ձեր արժեքներն են կիսում»․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին
Yerkir / 17 minutes ago

Այս ընտրությունները հայ տեսակի, ինքնության և հավատքի ամրության պաշտպանության համար է․ Մանուկյան
Yerkir / 28 minutes ago

#ՀԻՄԱ. COP-17- ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. #ՈՒՂԻՂ
168 Jham / 28 minutes ago

Անընդունելի և անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավը․ Եզրաս Սրբազան
Aravot / 29 minutes ago



