ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կոչ է անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերին և COP17-ի մասնակիցներին պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին, ապահովել տեղահանված համայնքների մասնակցությունը բնապահպանական ծրագրերին և շարունակել նրանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը միջազգային հարթակներում։ Այս մասին ասված է COP17-ի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։ Ուղերձում ընդգծվում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։Մասնավորապես, Արցախի ԱԺ-ն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերին և COP17-ի մասնակիցներին կոչ է անում ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը։Բաղունցը շեշտել է, որ միջազգային քննարկումներում անհրաժեշտ է հաշվի առնել տեղահանված բնակչության կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։Բաղունցի ուղերձում անդրադարձ է կատարվում նաև 2023 թվականի սեպտեմբերին շուրջ 120 հազար հայերի՝ Արցախից բռնի տեղահանման հետևանքներին։Նշվում է, որ տեղահանության հետևանքով արցախահայերը կորցրել են ոչ միայն իրենց տները, գույքն ու ապրուստի միջոցները, այլև խզվել են սերունդների ընթացքում ձևավորված կապերը պատմական բնակավայրերի բնական, մշակութային և սոցիալական միջավայրի հետ։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արցախի ԱԺ-ն COP17-ի մասնակիցներին կոչ է անում պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը
Բաղունցի խոսքով` անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Академик Оганесян. Ереванское притяжение
Sputnik Armenia / 19 hours ago

ԱՄՆ-ի մոտեցումը չի նպաստում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը. Լավրով
Sputnik Armenia / 19 hours ago

Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում
Sputnik Armenia / 20 hours ago

Памятник Никите Симоняну открыли возле стадиона московского "Спартака"
Sputnik Armenia / 20 hours ago
Related coverage

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
168 Jham / 16 hours ago

Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է ստիպել Ուկրաինային կապիտուլյացիայի դիմել․ Bloomberg
168 Jham / 16 hours ago

ԱՄՆ ֆինանսների նախարարը երեք անգամ խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Ուկրաինային դաշնակից է համարում
168 Jham / 16 hours ago

Ռուսների պահանջն է, որ Նիկոլը վարի պրոթուրքական քաղաքականություն
Noyan Tapan TV / 17 hours ago